Ռիհաննան խաղալու է Լյուք Բեսոնի նոր ֆիլմում
Հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ռիհաննան խաղալու է ֆրանսիացի ռեժիսոր Լյուք Բեսոնի «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռիհաննան մեծ մասնակցություն կունենա կինոնկարում»,- այս մասին Ինստրագրամի էջում գրել է ռեժիսորը:
Գլխավոր դերերում հանդես են գալու ամերիկացի դերասան Դեյն Դահանը և բրիտանացի մոդել Կարա Դելեվինը:
«Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմը Ռիհաննայի համար կլինի թվով երրորդ ֆիլմը և ամենամեծ կինեմատոգրաֆիական աշխատանքը: Սպասվում է, որ կինոնկարի նկարահանումները կսկսվեն 2016-ի հունվարից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա