Սախարովի մրցանակը ստացել է անազատության մեջ գտնվող արաբ բլոգերը
Սաուդյան Արաբիայից բլոգեր Ռաիֆ Բադաուին ստացել է Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Սախարովի մրցանակը: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
Free Saudi Liberals կայքի հիմնադիրը ձերբակալվել էր 2012 թվականին և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և 1000 խարազանումների՝ իսլամական արժեքներն իբր վիրավորելու համար։
Բացի նրանցի, հավակնորդների թվում էին նաև ռուս սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը և Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմությունը: Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմության մի քանի անդամներ դատապարտվել են տնային կալանքի։ Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմությունը կառավարող կուսակցությանն ընդդիմացող կոալիցիա է։
Բորիս Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ և ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ով սպանվել է Մոսկվայում 2015թ․-ի փետրվարին։
Ռիա նովոստին գրում է, որ Մ. Շուլցը հայտարարել է. «Ես կոչ եմ անում Սաուդյան Արաբիայի թագավորին անհապաղ ներում շնորհել Բադաուին և ազատել նրան, որպեսզի նա կարողանա ստանա մրցանակը»:
Սախարովի մրցանակի հաղթողին ընտրել են Եվրոպական խորհրդարանի նախագահն ու քաղաքական խմբերի ղեկավարները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգում։
Սախարովի մրցանակը Եվրոպական խորհրդարանի կողմից տրվում է ամեն տարի։ Այն հաստատվել է 1988թ․-ին, որը պարգևատրում է անձանց և կազմակերպություններին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար:
Նախորդող հրապարակում՝
Սպանված Բորիս Նեմցովը դարձել է ԵՄ Սախարովի մրցանակի հավակնորդ