Շ.Քոչարյան. Զինադադարը խախտողին բացահատելու անհնարինության մասին միջնորդների հայտարարությունները խրախուսում են խախտողին
«Միջնորդների կողմից զինադադարը խախտողին բացահատելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտող կողմից նոր սադրանքների իրականցումը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր. «Անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները Շփման գծի հատումից հետո ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Այս միջադեպով անթաքույց կերպով ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև ընդգծում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար»:
Հիշեցնենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter և Instagram սոցիալական կայքերի իր էջերում հոկտեմբերի 28-ին գրել էր Շփման գիծը հատելիս դիտորդների ուղղությամբ արձակված կրակահերթի մասին. «Երբ մենք անցնում էինք Շփման գիծը, շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել. սա անընդունելի է»:
Նախորդող հրապարակում՝
Համանախագահները հայտարարում են. «ԵԱՀԿ-ն պետք է հնարավորություն ունենա հետաքննել հրադադարի խախտումները»