Հայաստանում տղամարդկանց հոգեկան խանգարման հիմնական պատճառը թմրամիջոցների օգտագործումն է
Հայաստանում տղամարդկանց հոգեկան և վարքի խանգարումների առաջացման հիմնական պատաճառները ալկոհոլի և թմրամիջոցների օգտադործումն է:
Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքից (2015 թ.) Panorama.am-ը տեղեկանում է, որ 2014-ին հոգեկան խանագարում ունեցող 879 տղամարդուց 346-ի պարագայում պատճառը եղել է ալկոհոլի օգտագործումը: Նրանցից 200-ի պարագայում այդ պատճառով հիվանդությունն առաջացել է 28-49, 124-ի մոտ՝ 50-65 տարեկանում:
Հիվանդությունը 528 տղամարդու մոտ առաջել է թմրամիջոցների օգտագործման հետևանքով: Ուշագրավ է, որ դեպքերից մեկն արձանագրվել է 15 տարեկանում, 2-ը՝ 16-17, 5-ը՝ 18, 139-ը՝ 19-27 տարեկանում, 322-ը՝ 28-49 տարեկանում:
Տղամարդկանց մոտ, ըստ 2014-ի տվյալների, հոգեկան խանգարումները մեծ մասամբ առաջանում են 28-49 տարեկանում՝ 879 տղամարդուց 526-ը հենց այս տարիքում են ձեռք բերել հոգեկան ու վարքի խանգարումներ:
Ըստ տարեգրքի, հոգեկան խանգարում ունեցող իգական սեռի ներկայացուցիչների թիվն անհամեմատ քիչ է՝ 21: Նրանցից 17-ը հիվանդությունը ձեռք են բերել թմրամիջոցների օգտագործման հետևանքով, 3-ը՝ ալկոհոլի:
Տարեգրքում հրապարակված տվյալների համաձայն, 2014-ին Հայաստանում գրանցված է 15 տարեկանից բարձր հոգեկան խանգարում ունեցող 6355 անձ: Նրանց մեծ մասը՝ 2918-ը ապրում են Երևանում, 752-ը՝ Շիրակում, 686-ը՝ Արմավիրում, 621-ը՝ Կոտայքում և այլն:
Առողջապահության Ազգային ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ին 2013-ի համեմատ հաշվառման մեջ գտնվող հոգեկան խանգարում ախտորոշումով հիվանդների թիվն ավելացել է: Մանրամասները՝ ներկայացվող աղյուսակում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում