ԱԺ-ն, հնարավոր է, արտահերթ նիստ հրավիրի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել բուռն քննադատության տեղիք տված օրենսդրական փաթեթեը, որով նախատեսվում է քաղաքացիներին իրավունք տալ, որպեսզի նույնականացման քարտերով մասնակցեն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին: Սակայն քննարկումը երեկ չավարտվեց, կշարունակվի այսօր: Սա նշանակում է, որ լավագույն դեպքում այսօր կհաջողվի ավարտել փաթեթի միայն առաջին ընթերցմամբ քննարկումը: Նշենք, որ այս փաթեթը ԱԺ-ում քննարկում է հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո այն երկրորդ ընթերցմամբ քվեարկության պետք է դրվի 24 ժամվա ընթացքում»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել՝ արդյոք իրենք պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել:
«Մենք ինչպես տեսնում եք, մանրամասն քննարկում ենք, անձամբ ես հարցերին ու ելույթներին պատասխանում եմ մանրամասն: Այս պահին կոնկրետ քայլ չեմ կարող ասել, դեռևս քննարկումը չի ավարտվել»,- պատասխանել է Սահակյանը: