Պառլամենտական համակարգը թույլ է տալիս ավելի ճկուն լինել արտաքին քաղաքականության մեջ. ՀՀԿ-ական
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարևոր փաստաթուղթ է: Այն փաստաթուղթն է, որի վերաբերյալ մեծ շահարկումներ չպետք է լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ես համաձայն չեմ, որ ասում են քաղաքականությունը մի կողմ դնենք, սա օրենք է: Ոչ այս փաստաթուղթը բոլոր բաղադրիչները ներառում է իր մեջ»,-նշեց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ այսօր շատ ոլորտներում արմատական փոփոխությունների կարիք կա, իսկ առանց սահմանադրության փոփոխության հնրավոր չեն արմատական փոփոխություններ:
Ինչ վերաբերում է պառլամենտական համակարգին, նա նկատեց, որ այդ համակարգն էլ ունի իր թերություններն ու առավելությունները, սակայն այս համակարգն անհրաժեշտ է՝ մեր այսօրվա խնդիրները լուծելու համար. «Այս համակարգը թույլ է տալիս ավելի ճկուն լինել արտաքին քաղաքականության մեջ, տնտեսության մեջ»:
«Ոչ»-ի կոմնակից «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով էլ, նոր սահմանադրությունը որևէ խնդրի լուծում չի տալու:
«Ոնց կարելի է հավատալ, որ իշխանությունն իր իրավունքներից ու լիազորություններից հրաժարվելու է»,-հավելեց Գիմիշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում