Հայ դատի հանձնախումբը կարևորում է Պարագվայի «արիությունը, ջանքերն ու նվիրումը» Ցեղասպանության ճանաչման հարցում
Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Պարագվայի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության փաստը միաձայն ճանաչելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է այն մարդկանց քաջությունը, ջանքերն ու նվիրումը, որոնց շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթեց մերժողական ճնշումներին:
«Պարագվայը կամավոր սկզբունքով միացավ հանուն արդարության, ճշմարտության և հիշողության մղվող միջազգային պայքարին և վեր է բարձրացում ժամանակակից ու աջակցող Հարավային Ամերիկայի դրոշները»,-նշվում է հայտարարության մեջ:
Պարագվայը իր եղբայրական պետություններ Ուրուգվայի, Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի և Վենեսուելայի հետ միասին մեծ ներդրում են ունեցել պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում: