Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը կարևորել են ակտիվ փոխգործակցությունը
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունն առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:
Նախորդող հրապարակում՝
Այսօր նախատեսվում է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը