ԱՆ մասնագետը դիմում է գործատուներին և ուսումնական հաստատությունների ղեկավարներին
Հանրապետությունում համաճարակային իրավիճակը բոլոր հիվանդությունների առումով հանգիստ է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
Անդրադառնալով այս շրջանում առավել տարածված օդակաթիլային ճանապարհով տարածվող սուր շնչառական հիվանդություններին և գրիպին, նա նշեց, որ իրավիճակը հանգիստ է. «Անցած տարվա հետ համեմատած արտառոց բան չկա, զուգահեռ ընթանում են՝ ի տարբերություն նախանցած տարվա»:
Նա հայտնեց, որ վերջին մեկ շաբաթում մոտ 2354 սուր չնչառական վիրուսային վարակների դեպք է արձանագրվել, ինչն անհանգստացնող չէ և չի գերազանցում համաճարակային շեմը:
Մասնագետը խորհուրդ տվեց պահպանել հազալու և փռշտալու հիգիենան, խուսափել ձեռքով բերանը կամ քիթը փակելուց, քանի որ ձեռքից անմիջապես կարող է վիրուսը փոխանցվել, օգտվել անձեռոցիկներից կամ արմունկային մասով փակել բերանը. «Ինչքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերը օճառով, դիմակներ օգտագործել, դա ամոթ չէ և պետք է ձևավորել այդ մշակույթը»:
Լիլիթ Ավետիսյանը խնդրանքով դիմեց բոլոր գործատուներին և ուսումնական հաստատությունների ղեկավարներին ըմբռնումով մոտենալ հիվանդ աշխատակիցներին, ուսանողներին, աշակերտներին և հորդորել մնալ տանը, հասարակական տրանսպորտ չնստել, որպեսզի առողջ մարդկանց համար վարակի աղբյուր չդառնան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում