Բենզեման շարունակում է ավտոմեքենա վարել առանց վարորդական իրավունքի
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կրկին ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Այս մասին տեղեկացնում է cadenaser.com-ը: Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողին ոստիկանները կանգնեցրել են ռեստորանում ընկերների հետ ընթրիքից հետո: Ավտոճանապարհային ոստիկանների՝ վարորդական իրավունք ներկայացնելու պահանջից հետո Բենզեման ցույց է տվել մի փաստաթուղթ՝ ասելով, որ դա ժամանակավոր թույլտվություն է: Սակայն ոստիկանները Բենզեմային չեն թույլատրել շարունակել ճանապարհը: Ֆուտբոլիստը չի ձերբակալվել, սակայն կատարվածի մասին զեկուցվել է համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ Բենզեման արագությունը գերազանցելու պատճառով վարորդական իրավունքից զրկվել է 8 ամսով: Սակայն ֆուտբոլիստը շարունակում է վարել ավտոմեքենան և արդեն մեկ անգամ չէ, որ բռնվում է տրանսպորտային միջոցի ղեկին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում