Մոուրինյոյի կարիերան փրկելու համար Կոստան պատրաստ է վնասվածքով խաղալ
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան պատրաստ է նույնիսկ վնասվածքով խաղալ, որպեսզի օգնի թիմին՝ դուրս գալու ծանր վիճակից: Ինչպես տեղեկացնում է «Daily Express»-ը, ֆուտբոլիստն արագացնում է կողոսկրի վնասվածքից վերականգնման գործընթացը, որպեսզի մասնակցի «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության առաջիկա խաղին: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ խաղից կարող է կախված լինել Մոուրինյոյի ապագան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչի կարիերան փրկելու համար Կոստան պատրաստ է զոհաբերել առողջությունը: Սակայն ինքը՝ Մոուրինյոն, կարող է նման ռիսկային քայլ չկատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում