Փորձագետ. Ադրբեջանում ֆինանսական անկայուն իրավիճակի պատճառով օտարերկրյա ներդրումները կկրճատվեն
«Ադրբեջանում ֆինանսական անկայուն իրավիճակի պատճառով օտարերկրյա ներդրումները կկրճատվեն»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի փորձագետ Ղադեր Էբրահիմլին:
Ադրբեջանցի փորձագետի գնահատմամբ՝ մեծ է հավանականությունը, որ ֆինանսական անկայուն իրավիճակի պատճառով արտասահմանյան ընկերություններն ադրբեջանական բանկերից կհանեն իրենց ակտիվները:
«Ներդրողները ցանկանում են այնպիսի երկրներում ներդրումներ կատարել, որտեղ կայունություն կա»,-նշել է ադրբեջանցի փորձագետն ու հավելել. «Դա բնական գործընթաց է և ոչ մի կառույց չի կարող դա կանխարգելել: Ադրբեջանի կառավարությունը պետք է երկրում բարելավի ֆինանսական ոլորտը»:
Նկատենք, որ Հայաստանը Համաշխարհային բանկի Doing Business 2016-ի վարկանիշում ԱՊՀ երկրների շրջանում զբաղեցրել է առաջին տեղը: Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վրաստանն ու Ադրբեջանը պահպանել են իրենց դիրքերը՝ համապատասխանաբար զբաղեցնելով 24-րդ և 63-րդ տեղերը: