Կառավարությունում չեն ցանկանում, որ Արփինե Հովհաննիսյանը «կեղտոտվի». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Մի խումբ պատգամավորների աչքից չէր վրիպել այն, որ նույնականացման քարտերի առնչությամբ քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չի ներկայացել ԱԺ: ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջն է, որ նման քննարկումների ժամանակ կառավարությունն իր տեսակետը ևս հայտնի: Նախորդ ուրբաթ` հարցն ԱԺ օրակարգ մտցնելուց առաջ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության կողմից որպես զեկուցող հանդես է եկել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետև օրենքն իրենց իրավասության «ներքո» է:
«Կառավարությունը չթողեց նա գա, որովհետև չեն ուզում կեղտոտվի, հեռու են պահում. նույնականացման քարտերի սաղ «կեղտը» կմնա Սահակյան Հովիկի վրա»,- արձանագրում են խորհրդարանական «Հրապարակ»-ի աղբյուրները:
Թերթը հիշեցնում է` Հովհաննես Սահակյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան