Վրաերթի ենթարկված պաշտոնյան հիվանդանոցում մահացավ. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին կնոջ հետ վարերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը երեկ հիվանդանոցում մահացել է։
Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը երեկ ՀԺ թղթակցի հետ զրույցում ասել է, որ Մկրտումյանի ստացած վնասվածքները անհամատեղելի էին կյանքի հետ։ Կարեն Սահակյանը հայտնել է նաև, որ Մկրտումյանի կնոջ՝ Գայանե Մկրտումյանի վիճակը ծանր է գնահատվում, սակայն դրական տեղաշարժ կա։