Այս երեք ամիսներին Էրդողանին հաջողվեց երկիրը վերածել քաոսի. Իսպիրյան
Հունիսից նոյեմբերն ընկած հատվածում Թուրքիայում բավականին զրագացումներ են եղել, որը չի եղել մինչ այդ ոչ մի նախընտրական և հետընտրական ընտրությունների ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայնալիք խորհրդարանական ընտրություններին:
«Էրդողանին հաջողվեց երկիրը վերածել քաոսի, սրել իրավիճակը քրդերի և թուրքերի մեջ: Իսկ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանն ամբողջովին խայտառակվեց: Մեծ ռեսուրսներ ներդրեց Սիրիայում Ասադի իշխանություններին տապալելու համար, սակայն Ռուսաստանի մուտքով դրանք բոլորը վերացան»,-նշեց թուրքագետը:
Նա նկատեց, որ տնտեսական գործոնն էլ պետք է առանձնացնել. «Թուրքիայի տետեսությունում բավականին ծանր է իրադրությունը, այս երեք ամիսներին դոլարն արժեզրկվել է մոտ 20 տոկոսով, գործազրկությունն ավելացել է, տուրիզմը զրոյական վիճակում է, հյուրանոցներն ուղղակի դատարկ են»:
Իսպիրյանի խոսքերով, այս ամբողջ ընթացքը ցույց տվեց Թուրքիայի հետընթացը: Իսկ այս ընտրություններն էլ կտարբերվեն իրենց անկանխատեսելիությամբ:
Նա նաև հավելեց, որ արդեն նախատեսվող ընտրախախտումների հետ կապված բացահայտումներ են արվել. «Պատրաստվել են հատուկ մեքենաներ, որտեղ քվերակված ու կնքված քվեաթերթիկներ են պահվելու, որոնք պետք է հայտնվեն քվեատուփերում, որոշ նահանգներում հոսանքազրկումներ են լինելու, ընտրախախտումներ անելու հետ կապված»:
Հանդիպմանը ներկա թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ ասաց, որ Էրդողանն ուզում է անպայման Թուրքիայում նախագահական կարգեր հաստատել, որ գործադիր իշխանությանը վերահսկի:
«Ենթադրվում է, որ նույն պատկերը կստացվի, ինչ հունիսի յոթի ընտրությունների ժամանակ»,-ասաց Չաքրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան