Ռ. Մուրադյան. Ես որևէ մեկի տեղը չեմ խլել
Հանրապետական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հերքում է լուրերը, որ Չինաստան մեկնելիք ԱԺ պատվիրակության կազմում ինքն ընդգրկվել է Շուշան Պետրոսյանի փոխարեն. «Գիտեք, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես ընդգրկված եմ պատվիրակության կազմում, որևէ մեկի տեղը չեմ խլել: Պատվիրակության կազմը որոշում է կուսակցության ղեկավարությունը, փոփոխություններն էլ իրենք են անում»:
Հարցրեցինք, թե ինչպես է հաջողվում պատգամավորին հաճախ ընդգրկվել արտերկիր մեկնող պատվիրակությունների կազմում: Հարցն ուրախացրեց ու շոյեց Մուրադյանին. «Մեր բոլոր կանայք էլ բոլոր պատվիրակությունների կազմում լինում են: Ուրախ եմ, որ աչքի եմ ընկնում ձեր կողմից, շնորհակալ եմ հատուկ ուշադրության համար»:
Շուշան Պետրոսյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր իր հանգստյան առաջին օրն է, առավոտյան խոսել չի ուզում: Հարցի մասին խոսել է երեկ:
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Պետրոսյանը հերքել էր, որ իրեն դուրս են թողել պատվիրակության կազմից:
Երգչուհի պատգամավորը նաև ավելացրել էր, որ ինչ-որ երկիր մեկնելու համար չի պատրաստվում վեճի մեջ մտնել՝ մինչև պատագամավոր դառնալը հասցրել է լինել շատ երկրներում:
Նշենք, որ արդեն երկու օր մամուլը գրում է ՀՀԿ կանանց վեճի մասին, որը սկսվել է Չինաստան մեկնելու առթիվ:Այսօր «Իրատես»-ը գրել էր, որ «մենամարտում» ուժերի «անհավասար» պայքար է եղել Ռուզան Մուրադյանի և Շուշան Պետրոսյանի միջև: «Անհավասար», քանի որ, երգչուհու կամքից անկախ, կին գործընկերը «դուրս» է մղել նրան ցուցակից: Բանն այն է, որ Չինաստան պետք է մեկներ Շուշան Պետրոսյանը, բայց Ռուզան Մուրադյանին հաջողվել է «վերևներին» համոզել, որ այդ գործուղման համար ինքն ավելի հարմար է»։
Երեկ էլ ՉԻ-ն էր գրել, որ առաջիկայում ԱԺ-ից մեծ պատվիրարկություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, և հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրարկության կազմում ընդգրկվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները