ՀՀ նախագահ. Հայաստանի և Վրաստանի միջև միջև առևտրաշրջանառությունն ավելացել է
2014թ. Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է, և նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով: Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն իր հայտարարության մեջ ընդգծել է. «Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ անգամ նույն դահլիճում Վրաստանի հետ խոսում էին այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան:
«Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առևտրաշրջանառությունն ավելացել է, և նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին