Փորձագետ. Բանկերը հաճախորդների համար հասկանալի համակարգեր չեն ստեղծում
Հայաստանում հեռահար բանկային ծառայությունները մեծ տարածում չունեն, քանի որ ինտերնետից օգտվողների կեսը երիտասարդներ են, ովքեր բանկի հետ կապ չունեն, իսկ բանկի հետ կապ ունեցողներն էլ քիչ գրագետ են. «Ինչքան տարիքն ավելի մեծ է, շատ փող ունեն, ինտերնետից օգտվելու հնարավորությունները, պատկերացումները թույլ են»: Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հիմնավորված է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Բացի այս, ըստ նրա, շատ մարդիկ, երբ փողը չեն շոշափում, վախենում են ծախսել, չնայած այդ կարծրատիպն այսօր արդեն կոտրվում է օնլայն-առևտրի միջոցով:
«Հետաքրքիր ֆենոմեն է՝ Հայաստանում օնլայն առևտուրն աճում է ավելի արագ, քան բանկային հեռահար ծառայությունները: Մարդիկ ավելի շատ ծախսում են դրսից ապրանք ձեռք բերելու վրա, քան ներսում ՝ բանկային համակարգում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Փորձագետը նաև նշեց, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ բանկերը հաճախորդների համար հասկանալի համակարգեր չեն ստեղծում. «Բարդ են համակարգերը. մարդ, ով ֆինանսական ոլորտի հետ կապ չունի, կարող է խճճվել, չհասկանալ՝ գործարքն արված է, թե ոչ: Բնականաբար, մարդիկ մեկ-երկու անգամ ձախողելուց հետո գերադասում են գնալ բանկ, հստակ հասկանան՝ վճարել են, թե ոչ»:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, երբեմն նաև ծառայությունները սխալներ են թույլ տալիս, օրինալ, էլեկտրաէներգիայի կամ գազի պարտքն շատ են ցույց տալիս, կամ քիչ:
Համակարգերի անվտանգության հետ կապված, նա ասաց, որ վիճակը Հայաստանում նորմալ է, քանի որ հեռահար բանկային ծառայություններից օգտվողները քիչ են, շուկան փոքր է. «Կոնկրետ հայաստանյան բանկերի վրա թիրախավորված, լուրջ հարձակումներ չեն եղել: Շուկան փոքր է, այդ տեսանկյունից պաշտպանված ենք»:
Նախորդող հրապարակում՝
ՀՀ-ում հեռահար կառավարման համակարգերի լայնամասշտաբ օգտագործումն այլընտրանք չունի. Արման Բարսեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան