Վրաստանը սկսել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը
«Մի քանի օր առաջ տարածված ուկրաիներեն լեզվով պաշտոնական հաղորդագրության համաձայն Միխեիլ Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն: Հիմք ընդունելով տվյալ հաղորդագրությունը, որը համարվում է Ուկրաինական պետության պաշտոնական փաստաթուղթ, և համաձայն Վրաստանի օրենսդրության ու ստանձնած միջազգային պարտավորությունների, մենք այսօր սկսում ենք Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստանի քաղաքացիության դադարեցման գործընթացը»,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: