Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնմանն աջակցելու համար
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքները ԶԼՄ-ների համար ամփոփելով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաև Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար»:
Երկրի ղեկավարի մամուի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմն էլ իր հերթին հատուկ հոգածությամբ է վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը
ՀՀ նախագահ. Հայաստանի և Վրաստանի միջև միջև առևտրաշրջանառությունն ավելացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին