Բլատտերի խորհրդական. «Որոշումներ կայացնելուց առաջ կուլիսներում խոսում էին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասին»
Կլաուս Շտոլկերը՝ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի խորհրդականը, մեկնաբանել է իր ղեկավարի խոսքերը «ԱԱ-2018»-ի կազմակերպիչ երկրի ընտրությունների մասին:
«Մինչև այն պահը, երբ որոշումները կայացվեցին, կուլիսներում խոսում էին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասին: Խոսքը ոչ թե ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների, այլ խոշոր խաղացողների մասին է, ովքեր վարում էին բանակցությունները»,- ասել է Շտոլկերը:
Ավելի վաղ Բլատտերը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հետևյալն է հայտարարել. «Ամեն ինչ լավ էր ընթանում, քանի դեռ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին չէր հանդիպել թագադրված արքայազնի, այժմ՝ Քաթարի էմիրի հետ: Այնուհետև Սարկոզին Պլատինիին ասաց, որ վատ չի լինի 2022 թ. մեկնել Քաթար: Այդ ժամանակ էլ հնչեց, որ առաջնությունը պետք է կազմակերպվի Քաթարում: Դա խառնեց բոլոր խաղաթղթերը: Եվրոպան 4 ձայնը ԱՄՆ-ի փոխարեն տվեց Քաթարին: Հակառակ դեպքում ամերիկյան հայտը կհաղթեր 12:10 հաշվով: Մենք պլանավորում էինք պատրաստվել երկու հրաշալի առաջնության՝ Ռուսաստանում և Քաթարում: Դրա փոխարեն հիմա խոսում ենք ՖԻՖԱ-ում առկա ճգնաժամի մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում