«Ավետարանների սերտողություն» հեռավար դասընթաց՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ-ում
Արարատյան Հայրապետական թեմն առաջին անգամ սկսում է Աստվածաշնչի հեռավար ուսուցում՝ «Ավետարանների սերտողություն» խորագրով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի տեխնիկական և խորհրդատվական աջակցությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ մարդկանց մեջ Ավետարանների ուսումնասիրության պահանջ կա. «Դասընթացի նպատակն է ծանոթանալ և սերտել Ավետարանը, բացահայտել ավետարանական ճշմարտությունները: Պետք է ամեն ինչ անենք, որ նպատակին ծառայի այս դասընթացը»:
Հանդիպմնաը ներկա ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 16-ից, ցանկացողները կարող են կարող են գրացվել մինչև նոյեմբերի 10-ը: Գրանցվել կարելի է ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում:
«Հեռավար դասընթացների տասը շաբաթների ընթացքում անդրադարձ կկատարվի Քրիստոսի երկնային կյանքի տարիներին՝ համադրելով 4 Ավետարանները: Յուրաքանչյուր դասընթացի հետ զուգահեռ կառաջարկվի նաև հոգևոր գրականություն: Դասընթացը հասանելի կլինի ոչ միայն Երևանում և մարզերում, այլ նաև Սփյուռքում: Իսկ ավարտից հետո մասնակիցներն ԱՀԹ կողմից օրհնության գիրք կստատան»,-հավելեց ԳԿՄԿ-ի աշխատակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները