Ավիաընկերություն. Մարդկային գործոնի մեղավորությունը բացառվում է
«Կոգլիմավիա» ավիաընկերության ղեկավարությունը Airbus -321-ի վթարի ենթարկվելու պատճառներից բացառել է մարդկային գործոնը: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Օքսանա Գոլովինան հայտարարել է, որ օդանավի օդաչուն՝ Վալերի Նեմովը թռել է ավելի քան 12 հազար ժամ, իսկ ինքնաթիռը շահագործման պիտանի էր:
Նշվում է, որ ավիավթարի պատճառների ուսումնասիրությամբ զբաղվում է ՌԴ նախագահի հանձնարարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավի ուղևորների թվում եղել են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև Բելառուսի ու Ուկրաինայի քաղաքացիներ:
Հոկտեմբերի 31-ին, ըստ «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական աղբյուրի Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում վթարի է ենթարկվել: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։
Նշվում է, որ օդանավում եղել է 24 երեխա, 193 մեծահասակ: Մեծահասակներից 137-ը կանայք են եղել, 56-ը՝ տղամարդիկ:
ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով փոխանցել է, որ, ըստ նախնական տվյալների, օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել:
Բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձած ավիավթարի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինքնաթիռի վթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել