ԱՀԿ-ն հրապարակել է 116 քաղցկեղածին նյութերի, մթերքների ու երևույթների ցանկը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կից քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային գործակալությունը հրապարակել է քաղցկեղածին նյութերի, մթերքների ու պատճառ հանդիսացող երևույթների համապարփակ ցանկ: Այն ներկայացնում է քաղցկեղի առաջացման 116 պատճառ: Ցանկը հրապարակել է nordenline.ru-ն:
Ամբողջ աշխարհում քաղցկեղը համարվում է մահացության առաջատար պատճառներից մեկը: ԱՀԿ-ի տվյալներով` քաղցկեղով պայմանավորված հիվանդություններից 2012-ին մահացել է 8.2 մլն մարդ, իսկ հաջորդ երկու տարում մահացության մակարդակն ավելացել է 70 տոկոսով:
Քաղցկեղածին նյութերի ցանկը ներառում է բոլորին վաղուց հայտնի ռիսկի գործոններ, օրինակ՝ ծխելը, պասիվ ծխելը, ոգելից խմիչքը, մկնդեղը և այլն:
Ներկայացնում ենք ԱՀԿ մասանագետների կազմած ցանկի առաջին 21 կետերը.
1. Ծխախոտ
2. Արևայրուք` ինչպես սոլյարիում, այնպես էլ արևի տակ
3. Մկնդեղ՝ խմելու ջրի մեջ
4. Ալյումինիումի արտադրություն
5. Կոշիկի արտադրություն ու վերանորոգում
6. Ծխնելույզների մաքրում
7. Ածխի գազաֆիկացում
8. Քարածխային խեժի թորում
9. Կոկսի /վառելիքի/ արտադրություն
10. Կահույքի արտադրություն
11. Հեմատիտի արդյունահանում՝ ռադոնի ներգործությամբ
12. Պասսիվ ծխել
13. Երկաթի ու մետաղի արտադրություն
14. Իզոպրոպանոլի արտադրություն
15. Ծիրանագույն ներկի արտադրություն
16. Նկարչի մասնագիտական գործունեություն
17. Աշխատանք քարածխային հնոցներում
18. Ռեզինի արդյունաբերություն
19. Ծծմբաթթու պարունակող ոչ օրգանական թթուների գոլորշիների ներգործություն
20. Աֆլատոքսինների բնական խառնուրդներ
21. Ոգելից խմիչքներ
Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում