Նախնական տվյալներով, կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
Նախնական տվյալներով, կործանված օդանավում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Մենք դեռ չենք կարող վերջնական տվյալներ փոխանցել, քանի որ Ռուսաստանում մեր դեսպանատան հետ ճշտումներ են կատարվում»,-ասացին ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նաև ճշտվում են` արդյոք օդանավում եղել են ազգությամբ հայեր:
Ռուսական «Կոլգիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus 321օդանավը, որը եգիպտական Շարմ-էլ-Շեյխից ուղևորվել է դեպի Սանկտ-Պետերբուրգ, այսօր վթարի էր ենթարկվել Եգիպտոսում: Օդանավում եղել են 217 ուղևորներ և անձնակազմի յոթ անդամներ: Ըստ որոշ տեղեկությունների, ուղևորներից 4-ը կենդանի են մնացել, սակայն այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել: Աղետի կապակցությամբ նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարարվել է սգո օր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան