Մարիա Շարապովա. «Մուգուրուսան հսկայական ներուժ ունի»
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի առաջընթացն ընթացիկ մրցաշրջանում:
«Բոլորը կարծում էին, որ նա կարող է լավ հանդես գալ: Ըստ իս՝ այս մրցաշրջանում նրա խաղը շատ է կատարելագործվել: «Ուիմբլդոնում» Մուգուրուսան մտավ եզրափակիչ, և դա շատ խոսուն է: Վերջին մի քանի շաբաթը նա հիանալի է անցկացրել: Ամփոփիչ մրցաշարում նույնպես, թվում է, գերազանց թենիս է ցուցադրում:
Մի խոսքով՝ նա մշտապես ավելացնում է, և ինձ թվում է, որ հետագա աճի համար նա հսկայական ներուժ ունի: Նրա հետ վաղուց չենք հանդիպել: Եթե հիշողությունն ինձ չի դավաճանում, վերջին անգամ նրա հետ անցած տարի Կանադայում եմ խաղացել: Գիտեմ, թե որքան դժվար է խաղալ նրա դեմ: Հզոր թենիս ունի: Եվ ես ուրախ եմ, որ Մուգուրուսայի հետ ևս մեկ անգամ հանդիպելու հնարավորություն ունեմ»,- նշել է Շարապովան:
Շարապովան ու Մուգուրուսան կարող են հանդիպել WTA-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակչում, եթե ռուս թենիսիստուհին առավելության հասնի Պետրա Կվիտովայի, իսկ իսպանուհին՝ Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում