Թուրքիայում դաժանաբար սպանվել են երկու սիրիացի լրագրողներ
Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգի Հալիլիյե շրջանի Աթաթուրք թաղամասի երկհարկանի տներից մեկում հայտնաբերվել են երկու սիրիացի լրագրողների դիեր:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, Թուրքական «dogruhaber» լրատվական կայքի փոխանցմամբ` սպանված սիրիացի լրագրողներ Իբրահիմ Աբդուլքադիրը և Ֆիրաս Համմադն աշխատում էին արաբալեզու «Ayn Vatan» շաբաթաթերթում: Աղբյուրի համաձայն` լրագրողները սպանվել են պարանոցներին հասցված սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներից: Նշվում է, որ երկու լրագրողներն էլ Սիրիայի Ռաքքա քաղաքի գրանցում ունեին:
Լրագրողների սպանության հետ կապված արդեն 7 հոգի բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: