Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են. «Ժողովուրդ»
ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած տրանսֆերների ցուցանիշը: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առևտրական տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 78 մլն 702 հազար դոլար՝ անցած տարվա 143 մլն 334 հազար դոլարի դիմաց:
«Ի դեպ, զուտ ներհոսքը դա Հայաստան եկած և մեր երկրից արտերկիր փոխանցած գումարների տարբերությունն է: Իսկ ընդհանուր հաշվով այս տարվա ինն ամիցներին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 663 միլիոն 554 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եկել է 1 միլիարդ 70 մլն 254 հազար դոլար: Այսինքն՝ընթացիկ տարում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են 406 մլն 700 հազար դոլարով: Ստացվում է, որ արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած միջոցներով ապրող բնակիչներն անցած տարվա համեմատ մոտ կես միլիարդ դոլարով պակաս գումար են ստացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան