Քաղաքական 13:06 01/11/2015

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են

Ադրբեջանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրական տեղամասերը աշխատում են ժամը 08:00-ից: Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին:

Ըստ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռուֆաթ Գյուլմամեդովի հայտնած տվյալների՝ ժամը 10.00-ի դրությամբ քվեարկել են ընտրողների 12,8% -ը (667.732 ընտրող): Այս մասին հաղորդում է ադրբեջանական լրատվական գործակալություն «Թրենդը»:

Նշվում է, որ քվեարկության ընթացքի, ընտրողների մասնակցության ակտիվության մասին նախնական տվյալները կհաղորդվեն օրվա ընթացքում 5 անգամ (ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին): Տվյալները կտրամադրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)-ին կից տեղեկատվական կենտրոնի կողմից: Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն գիշերը և կտեղադրվեն ԿԸՀ-ի կայքում շրջանային ընտրական հանձնաժողովների ընդհանրացված արձանագրություններն ըստ ընտրատեղամասերի ստանալուց անմիջապես հետո:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում է 503 միջազգային դիտորդ 40 կազմակերպություններից, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ), Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից: Դիտորդական առաքելություն իրականացնող ամենամեծ խումբը ԱՊՀ –ին է ՝ 150 դիտորդ, ԵԽԽՎ դիտորդների խումբը բաղկացած է 30 աշխատակիցներից:


Ադրբեջանի խորհրդարանի 125 տեղի համար պայքարում է 767 պատգամավորի թեկնածու: 119 ընտրատարածքների 1000 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ:
Իրենց ձայնի իրավունքից 5547 ընտրատեղամասերում կարող են օգտվել 5.2 մլն. Ադրբեջանի քաղաքացի: Ադրբեջանի օրենսդրությունը չի սահմանում ընտրողների նվազագույն շեմը: Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում 2005 թ-ից անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ձայների մեծամասնությունն իր ընտրատարածքում: Ընտրությունները կհամարվի վավեր՝ անկախ ընտրողների թվից:
«Exit-poll» իրականացնելու են 4 կազմակերպություն՝ տեղի «ELS» և «Ряй» հետազոտական կենտրոնները, ամերիկյան «Arthur J. Finkelstein & Associates» և ֆրանսիական «OpinionWay» կազմակերպությունները: Նրանք իրականացնելու են ընտրողների հարցում նրանց քվեարկությունից անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, ԿԸՀ նախագահը Մազահիր Պանախովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընտրատարածքներում թեկնածուների առավելագույն թիվը 12-ն է, իսկ նվազագույնը՝ 3-ը: Ընտրություններին մասնակցում են 15 կուսակցություն և 7 կուսակցություններից բաղկացած «Ազադլիգ 2015» («Ազատություն 2015») դաշինքը:
Մ. Պանախովի խոսքերով՝ Ադրբեջանի ընտրությունների օրն անվտանգության ապահովան համար իրավապահպան մարմինների կողմից իրականցնում են միջոցառումներ: «Ընտրությունների ընթացքում համապատասխան մարմիններն իրականացնում են միջոցառումներ, քանի որ որոշ ուժեր ընտրությունների ավարտից հետո կարող են գնալ այնպիսի քայլերի, որոնք երկրոդ պլան կմղեն ընտրությունները», – ասել է նա:
Պանախովն ավելացրել է, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը ևս աշխատելու է արտահերթ օրակարգով՝ երկրում կարգուկանոն ապահովելու նպատակով: «Այդուհանդերձ, ընտրատեղամասերից 100 մետր հեռավորության վրա պետք է լինեն ոստիկանության ներկայացուցիչներ: Բացի այդ՝ մենք ամեն անգամ կրկնում ենք, որ ցանկացած միջադեպի պարագայում ոստիկաններ կլինեն նաև ընտրատեղամասերում», – հավելել է ԿԸՀ նախագահը:
Ընտրություններից երկու առաջ, գնահատելով իրավիճակը, նա ընդգծել է, որ օրենքի խախտման դեպքեր չեն գրանցվել, իսկ ինչ վերաբերում է սոցիալական կայքերում քննարկումներին, ապա ԿԸՀ-ն դրանց ուշադրություն չի դարձնում:
Դրա հետ մեկտեղ, ռուսական «ТАСС» լրատվական գործակալության հաղորդմամբ, ընտրություններից մի քանի օր առաջ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության թեկնածուների անունները, այդուհանդերձ, ընդգրկվել են քվեաթերթիկներում: Ըստ Մ. Պանախովի՝ քվեաթերթիկներում որևէ փոփոխություն մտցնելն ընտրություններից տասն օր առաջ արգելվում է օրենքով: «Եթե մարդիկ ընտրեն նրանց, ԿԸՀ-ն կճանաչի ընտրության արդյունքները: Իսկ նրանք արդեն կորոշեն հրաժարվել պատգամավորի մանդատից, թե՝ ո՛չ», – ասել է Պանախովը:
«Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» ՀԿ-ի տվյալներով՝ քվեաթերթիկներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների մեծամասնությունն իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամներն են՝ 115 թեկնածու: Նրա հաջորդում են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը 24, «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը 22, «Ազադլիգ - 2015» կուսակցությունների դաշինքը 20, ընդդիմադիր «Ումիդ» («Հույս») կուսակցությունը 17, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցությունը 16, «Մեծ արարում» կուսակցությունը 15, «Քաղաքացիական համերաշխության» կուսակցությունը 14, «Ժողովրդավարական բարեփոխումների» կուսակցությունը 12, «Ազգային անկախության» կուսակցությունը 10 թեկնածուներով: Բացի այդ, որպես անկուսակցական պատգամավորի թեկնածուներ առաջադրվել են նաև ընդդիմադիր կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հանրապետական այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման 10, «Nida» շարժման 2, «Դ-18»-ի 1 և «Սպիտակ դաշինքի» 3 անդամներ:
Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունները բավականին խիստ դիրքորոշում ունեն Ադրբեջանի 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս տարվա սեպտեմբեր 11-ին Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը հայտարարել է, որ, պայմանավորված Ադրբեջանին իշխանությունների կողմից սահմանափակումներով, ԺՀՄԻԳ-ը չեղյալ է համարում իր դիտորդական առաքելությունը երկրի խորհրդարանական ընտրություններում: Նախկինում ԺՀՄԻԳ-ը տեղեկացրել էր Ադրբեջան 380 դիտորդներ ուղարկելու մտադրություն մասին: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}