Քաղաքական 18:07 01/11/2015

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ադրբեջանի շրջաններում արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ.ազ» կայքը:

Սաբիրաբադի շրջանի №1 ընտրատարածքում անտեսանելի թանաքով նշում են ընտրողների ոչ թե ձախ ձեռքի բութ մատը, այլ՝ աջը: Դիտորդների միջամտությամբ՝ խախտումը շտկվել է: Պատգամավորի թեկնածու Ռամին Հաջիլին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ «Ալիք13 ԹիՎի» օնլայն հեռուստատեսության լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Բինագադի շրջանի №2 ընտրատեղամասի №8 ընտրատարածք:

«Մինվալ.ազ»-ի թղթակցի հաաղորդմամբ՝ պատգամավորի թեկնածու Փանահ Հուսեյնն այցելել է Սաբիրաբադի շրջանի մի շարք ընտրական տեղամասեր և ծանոթացել իրավիճակին: Պարզվել է, որ №7 ընտրատեղամասի նախագահը քվեաթերթիկների մեծամասնությունը պահում է այլ սենյակում՝ չնայած դիտորդների բողոքին: Նմանատիպ իրավիճակ է արձանագրվել նաև №15, ընտրատեղամասում որտեղ քվեաթերթիկների ¾ -ը մեկ այլ սենյակում էր: Հաղորդվում է նաև ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայության մասին: Պատգամավորի թեկնածուն նկատել է, որ բուֆետում թաքնված ոստիկաններ կան, իսկ №13 ընտրատեղամասում նախագահը թույլ չի տվել դիտորդներին մոտենալ քվեատուփերին: Բացի այդ՝ պարզվել է, որ ընտրողներից մեկին տրվել է 3 քվեաթերթիկ:

«Ռյայ» մոնիթորինգային կենտրոնի ներկայացուցիչը №3 ընտրատեղամասում արգել է «Մինվալ.ազ»-ի թղթակցին նկարահանում կատարել: Բինագադիի շրջանի №8 ընտրատարածքի №10 ընտրատեղամասում «Մինվալ.ազ»-ի թղթակիցը ճնշումների է ենթարկվել: Թեպետ լրագրողը ներկայացրել է իր մամուլի քարտերը, ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը պահանջել է նրանից անձը հաստատող փաստաթուղթ և սպառնացել ոստիկանություն զանգահարել: Դիտորդները պահանջել են չնկարահանել: Կայքի լրագրողները շեշտում են նաև Բինագադիի շրջանում ընտրողների մասնակցության ցածր մակարդակը: Նրանք նաև պարզել են, որ Սաբիրաբադի շրջանի №13 ընտրատեղամասում կազմակերպվել է «կարուսել», ինչը հանգեցրել է վեճի: Ոստիկանությունը հետևել է այս ամենին, սակայն չի միջամտել:
Նշվում է, որ «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը» հայտնել է նաև № 12 ընտրատարածքի № 30 ընտրատեղամասում կազմակերպված «կարուսելների» մասին: Սուրախանի շրջանի №32 ընտրատարածքում քվեարկության ընթացքում ևս արձանագրվել են բացահայտ կեղծարարության դեպքեր: «Մինվալ.ազ»-ի հաղորդմամբ՝ կեղծարարություններն արձանագրած տեսանյութերը տարածվել են սոցիալական ցանցերում: Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է ընտրատարածքի նախագահը, մի կույտ քվեաթերթիկներ գցում քվեատուփի մեջ և շարունակում այնպես աշխատել, ասես ոչինչ չի եղել:
Պատգամավորի թեկնածու Թուռալ Աբբասլիի դիտորդ Ռուֆատ Ալիևը հայտնել է կայքին, որ Նասիմի շրջանի ընտրատեղամասերից մեկում մի տարեց կին քվեաթերթիկների խուրձ է գցել քվեատուփի մեջ և դիմել փախուստի: Նա նշել է, որ թեկնածու Ֆախրադդին Գուրբանովի ներկայացուցիչն է: Ավելի ուշ կայքի լրագրողները հայտնում են, որ ոստիկանությունը հեռացրել է Ռուֆաթ Ալիևին ընտրատեղամասից՝ մեկնաբանելով, որ նա բարձրաձայնել է «կարուսելի» և այդ ընտրատեղամասում չգրանցված, սակայն քվեարկած ընտրողների մասին:
Բինագադիի շրջանի №8 ընտրատարածքի №25 ընտրատեղամասում կայքի թղթակիցները զրուցել են «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության «դիտորդի» հետ: Ինչպես պարզվել է, այդ կինը տվյալ կուսակցության անդամ չէ և գրանցվել է որպես դիտորդ Տեղական ինքնակառավարման մարմինների ճնշումների ներքո:
Պատգամավորության թեկնածու Ազեր Գասըմլըն տեղեկացրել է, որ սկսած 8:00-ից Նասիմի-Սաբայիլի № 23 ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերում նկատվում են «կարուսելներ». ոստիկանության ներկայությամբ քվեատուփ են գցում խրձով քվեաթերթիկներ:
«Թեև մենք բողոքել են շրջանի նախագահին, բայց նա ասաց, որ ոչ մի կեղծարարություն չկա: Նրա հետ խոսելուց հետո բոլոր ընտրատեղամասերում մեր դիտորդների վրա սկսեցին ճնշում գործադրել: Գործին ոստիկանությունը խառնվեց: Նրանցից պահանջել են, որ ես ջնջեմ ֆեյսբուքյան իմ էջում հրապարակված լուսանկարներ և տեսանյութերը: Հակառակ պարագայում՝ նրանց կձեռբակալեն: Դա հիմք է տալիս ասելու, որ կեղծարարությունները վերահսկվում են միևնույն կենտրոնից», - նշել է պատգամավորի թեկնածուն:
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Էլման ֆաթթահը, իր հերթին, ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախապես լրացված քվեաթերթիկի լուսանկար:
«Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ քվեարկության նախօրեին գործադիր իշխանության կողմից ճնշումներ են գործադրել «Հանրապետական այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման կողմից առաջադրված թեկնածուի՝ Հաֆիզ Բաբալիին ներկայացնող դիտորդների վրա:
«Кавказский узел» - ի թղթակիցը հետևել է Գարադաղի-Բինագադիի-Յասամալի շրջանի 12-րդ ընտրատարածքի 3 ընտրտեղամասերում տեղի ունեցող քվեարկությանը: Այս շրջանում պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման անդամ Նատիգ Ջաֆարլին: Ընտրությունների մեկնարկին № 25 ընտրատեղամասում դիտորդներ չեն եղել: Քվեարկությունը սկսելուց ի վեր ընդամենը 30 մարդ է քվեարկել, հիմնականում զինվորականներ: Հատկանշական է, որ 8:30-ին ընտրատեղամաս է եկել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի անդամ բելառուսցի պատգամավոր Վիտալի Բուսկոն, ում հարցին, թե քանի հոգի է մասնակցել քվեարկությանը, ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել է՝ 100:

Ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության տվյալների՝ ժամը 12.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 28,2% -ը (1468205 ընտրող):
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադրբեջանում խախտումներ չեն արձանագրվել: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ ընտրություններն անցկացվում են խաղաղ մթնոլորտում և ընտրողների մասնակցության բարձր մակարդակով: Բացի այդ՝ Իսրայելի դիտորդական առաքելության անդամ Կ. Սոֆա Լանդվերը ևս հայտարարել է, որ ընտրությունները ընթանում են խաղաղ և առանց միջադեպերի: «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելութուն իրականցնող խմբի ղեկավար Սերիկժան Կանաևը նշել է, որ իրենք դեռևս չեն հայտնաբերել ընտրական գործընթացի որևէ խախտում:
Դրա հետ մեկտեղ, ռուսական «Քաղաքացիական վերահսկողություն» ՀԿ-ի համանախագահ Ալեքսանդր Բրոդը «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում այնքան ակտիվ չեն, որքան նախագահականը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ադրբեջանի խորհրդարանի 125 տեղի համար պայքարում է 767 պատգամավորի թեկնածու 5547 ընտրատեղամասերում: Քվեարկել կարող է 5.2 մլն. Ադրբեջանի քաղաքացի: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում է 503 միջազգային դիտորդ 40 կազմակերպություններից, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ), Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից:
Հիշեցնենք նաև, որ միջազգային կազմակերպությունները բավականին խիստ դիրքորոշում ունեն Ադրբեջանի 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս տարվա սեպտեմբեր 11-ին Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Լինքը հայտարարել է, որ, պայմանավորված Ադրբեջանին իշխանությունների կողմից սահմանափակումներով, ԺՀՄԻԳ-ը չեղյալ է համարում իր դիտորդական առաքելությունը երկրի խորհրդարանական ընտրություններում: Նախկինում ԺՀՄԻԳ-ը տեղեկացրել էր Ադրբեջան 380 դիտորդներ ուղարկելու մտադրություն մասին: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}