Արտասահմանցի երգիչները Բոսթոնում կատարելու են հայ կոմպոզիտորների երգերը
Բոսթոնում այսօր կհնչեն հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների հայտնի երգերը՝ արտասահմանցի երգիչների կատարմամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Կոմպոզիտորների միությունից, որի նախաձեռնությամբ, նաև Ամերիկայի հայկական թանգարանի (Բոսթոն) աջակցությամբ ու «Ամարաս» մշակութային կազմակերպության մասնակցությամբ կազմակերպվում է համերգը:
Հայաստանի Կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ, համերգի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Պետրոսյանի փոխանցմամբ, իր տեսակով յուրահատուկ այս նախագծի շրջանակներում կհնչեն Արմեն Տիգրանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսեյ Հախինյանի, Տիգրան Չուխաջյանի, Մակար Եկմալյաի, Աշոտ և Արամ Սաթյանների, Նահապետ Ռուսինյանի և այլոց թվով երկու տասնյակ երգեր: Համերգի ընթացքում կհնչեն նաև հենց Կոնստանտին Պետրոսյանի երգերից, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից հայկական ժողովրդական երգերի մշակումներ:
Հայկական երգերը կհնչեն նորաստեղծ «Բոսթոնիան» խմբի կատարմամբ, որի կազմի մեջ են մտնում Ռեզելին Օսսերը (մեցցո սոպրանո), Միխայել Քալմեսը (տենոր),Ֆիլիպ Լիման (բարիտոն) և Նունե Կարապետյանը (սոպրանո): Վերջինս բազմաթիվ անգամ ներկայացրել է հայ հեղինակների ստեղծագործությունները ԱՄՆ մի շարք քաղաքներում: Քառյակին կնվագակցի դաշնակահար Ուիլյամ Մերիլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա