Emirates ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու վրայով
Emirates ավիաընկերությունն այսօրվանից դադարեցրել է թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Ավիաընկերությունից հայտնել են, որ իրենց ընկերությանը պատկանող ինքնաթիռները չեն օգտվելու այն երթուղիներից, որոնք անցնում են Սինայի թերակղզու վրայով, քանի դեռ լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվում ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մասին:
Հիշեցնենք, որ գերմանական Lufthansa և ֆրանսիական Air France ավիաընկերությունները նույնպես հայտարարել էին, որ որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով:
Հիշեցնենք, որ նախօրեին Airbus-321 ռուսական օդանավ, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են: Եգիպտոս են մեկնել մի քանի տասնյակ ռուս փրկարարներ: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուղևորների դիերի մի մասը Սանկտ Պետերբուրգ կտեղափոխվի այսօր գիշերը:
Նախորդող հրապարակում՝
Lufthansa-ն ու Air France-ը դադարեցնում են թռիչքները Սինայի թերակղզու վրայով