Սիրիական բանակն ազատագրել է չորս գյուղ
Սիրիական բանակը Հալեպի հարավային շրջանում երեկ ազատագրել է չորս գյուղ: Բանակը ծրագրում է առաջիկա օրերին վերականգնել Հալեպ-Դամասկոս միջպետական ճանապարհը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով սիրական հեռուստակայանին:
Մինչ Հալեպը մնում է շրջափակված, սիրական բանակի և ՏԱՀԷՇ ահաբեկչական խմբավորման միջև բախումներ Խանասեր շրջանում շարունակվում են: Դեպի Հալեպ տանող միակ մուտքը փակ է մնում: Քաղաքում վառելանյութ գրեթե չկա: Արդեն 10 օր է ջուր և էլեկտրականություն չկա, համացանցը խափանված է:
Հայկական կենտրոնները շարունակում են ջուր մատակարարել բնակչությանը՝ օգտվելով նախապես փորված ջրհորներից:
Նախորդող հրապարակումներ՝
Սիրիական բանակը շարունակում է Խանասերի ճանապարհի ազատագրման մարտերը
Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում