Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը (2850): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2781) 7-րդ հորիզոնականում է: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2689) և Սերգեյ Մովսիսյանը (2666):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Իֆանն է (2683): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2474) 26-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)՝ 43-րդը:
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 11-րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2616) , իսկ Հովհաննես Գաբուզյանը (2585) 17-րդում է: Ցանկում են նաև Մանուել Պետրոսյանն (2466) ու Տիգրան Հարությունյանը (2459):
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ աղջիկ շախմատիստների ցուցակում է նաև Սուսաննա Գաբոյանը (2174):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդ տեղում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան