Որևէ ուսումնական հաստատությունում քարոզչություն չի իրականացվելու. Աշոտյան
«Կառավարության կողմից այս տարվա ընթացքում իրականացվել է կրթության ոլորտում հակակոռուպցիոն ոլորտի ուսումնասիրության պետական ծրագիր: Առաջիկա երեք տարում պետք է մշակվի նաև գործողությունների և միջոցառումների ծրագիր և այս զեկույցի գնահատականները մենք կարող ենք նկատի ունենալ»,- նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հետ «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական համակարգում» հետազոտական զեկույցը քննարկման ժամանակ:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները մտահոգիչ են համարել կառավարման խորհուրդների ձևավորման ներկա սկզբունքները և կրթական համակարգի, մասնավորապես բուհերի քաղաքականացման աստիճանի բարձրացման խնդիրը:
Նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից նախապատրաստվում է օրենսդրական առաջարկություն՝ կառավարման խորհուրդների ձևավորման սկզբունքների վերանայման վերաբերյալ, ինչ վերաբերում է համակարգում քաղաքականացվածության աստիճանի բարձրացմանը՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանում քաղաքականացված և կուսակցականացված բուհեր չկան, իսկ բուհերի անձնակազմերը կարող են ունենալ քաղաքական և կուսակցական կողմնորոշում, ինչը չի հակասում օրենսդրությանը և ցանկացած մարդու իրավունքի իրացում է:
Անդրադառնալով առաջիկայում հանրապետությունում նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ ՀՀ ԿԳ նախարարը վստահեցրել է, որ որևէ ուսումնական հաստատությունում քարոզչություն չի իրականացվելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի տարածքը տվյալ համայնքի միակ պատշաճ սրահն է, որտեղ ապահովված են հանրության հետ հանդիմպման պահանջները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում