Օբամեյանգ. «Ուզում եմ Մեսսի կամ Ռոնալդու լինել»
Գաբոնցի ռմբարկուն վստահ է, որ «Բարսելոնի» կամ «Ռեալի» գերաստղերին նմանվելու համար պետք է ցանկացած հնարավորություն վերածել գոլի:
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը նշել է, որ իր երազանքը Մեսսիի կամ Ռոնալդուի խաղամակարդակին հասնելն է:
«Դա իմ երազանքն է, որին ես, իրոք, ուզում եմ հասնել: Մեսսին և Ռոնալդուն կարող են մեկ խաղում խփել 3 գոլ, իսկ մյուս խաղում` 4-ը:
Իհարկե, երբ սկսում ես շատ գոլեր խփել, քեզանով հետաքրքրվում են: Բոլորը, ովքեր կարծում էին` ես միայն ատլետ եմ կամ միայն վազել գիտեմ, սխալվում էին: Ծնվել եմ սրա համար: Միշտ նպատակներ եմ դնում իմ առջև և հասնում դրանց»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերել է «Telefoot»-ը: