Թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել և աշխատել. Հ.Ղազանչյան
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը 80 տարեկան է: Հոկտեմբերի 31-ին մեծ շուքով նշվել է թատրոնի 80-ամյա հոբելյանը, որին մասնակցել են մեծանուն արտիստներ, թատերական գործիչներ, պետական և զինվորական այրեր: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Գտնում եմ, որ այս թատրոնի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին կից Կապանում բացվեց դերասանական կուրս, որը մեծ ջանասիրությամբ ղեկավարում է մեր տաղանդավոր գործընկերներից մեկը՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Այս հրաշալի երիտասարդները, որոնք հավաքվել են այդ կուրսում, արդեն այս թատրոնի դերասաններն են: Նրանք շատ որոշակիորեն մեզ ասում են, որ թատրոնի ապագան կա և թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել և աշխատել: Անշուշտ, չեմ կարող թերագնահատել այն դերասաններին, որոնք արդեն երկար տարիներ այս թատրոնի մշակներն են: Նրանց հետ ինքս էլ պատիվ եմ ունեցել աշխատել: Ցավոք սրտի, ոմանք այլևս մեզ հետ չեն: Կասկած չունեմ, որ սերնդափոխությունն այս թատրոնում շատ ճիշտ կատարվեց և իր արդյունքները մոտ ապագայում տալու է»,- ասել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նա կարևորել է տեղական իշխանությունների դերը մարզային թատրոնների գոյատևման հարցում. «Չեմ կարող չնշել շատ կարևոր մի հանգամանք ևս: Նշանակություն չունի, թե թատրոնն ում ենթակայության տակ է գործում՝ նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի, թե ինչ-որ այլ կազմակերպության. մարզային թատրոնները կգոյատևեն բացառապես տեղական իշխանությունների համապատասխան վերաբերմունքի արդյունքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա