«Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը և փողերը ինչեր կարող են անել...». միջազգային մամուլը ադրբեջանական ընտրությունների մասին

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված պառլամենտական ընտրություններին համատարած հաղթել են իշխող Իլհամ Ալիեւի կողմնակիցները, իսկ հիմնական ընդդիմադիր գործիչները եւ միջազգային դիտորդները բոյկոտել են ընտրությունները, դրանք համարելով «կեղծ»:

Այսպիսի հիմնական բովանդակությամբ են այսօր լույս տեսել միջազգային տպագիր եւ առցանց ԶԼՄ-ները՝ քննադատելով Ադրբեջանում կայացած ընտրությունները, բայց հիշեցնելով, որ Բաքուն միջազգային շուկայում Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերով նավթ եւ գազ արտահանող երկիր է:

Human Rights Watch-ի ղեկավար Քեն Ռոթը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը եւ փողերը ինչեր կարող են անել քաղաքական գործիչներին բռնությունների առջեւ կուրացնելու համար»:

Գերմանական Deutsche Welle-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում իշխում է Ալիեւների ընտանիքը. կրտսեր Ալիեւը նախագահությունը ժառանգել է 2003-ին՝ հոր մահվանից հետո: 

«Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին ընտրություններց առաջ ընդդիմախոսների վրա համակարգված հարձակումների համար»,-գրում է Deutsche Welle-ն:

«Առնվազն 20 մարդ բանտարկված է այս երկրում իշխանությունների քաղաքականությանը դեմ գնալու համար»,-հիշեցնում է Amnesty-ն հրապարակված հայտարարության մեջ: 

Բրիտանական BBC-ն փաստում է, որ իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակը, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, որոնք իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների գնահատմամբ անցել են լայնածավալ սահմանափակումների միջավայրում:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հրաժարվել է դիտորդական առաքելություն կազմավորել Ադրբեջանի նոյեմբերի 1-ի ընտրությունների համար՝ հղում անելով ազատությունների աննախադեպ սահմանափակումների եւ ընդդիմության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների վրա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով քվեարկությունից հետո ընտրատեղամը լքել է առանց որեւէ հայտարարություն անելու, ինչպես հաղորդում է Reuters-ը, ավելի վաղ նշել էր, որ ԺՀՄԻԳ որոշումը դիտորդական առաքելություն չներկայացնելու մասին «անընդունելի է»: 

Միջազգային մի շարք առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ներառյալ Reuters-ի լրագրողները, չեն ստացել երկիր մուտքի արտոնագիր եւ տեղում ընտրությունները լուսաբանելու հավատարմագրություն: Ադրբեջանի ԱԳՆ-ը հղում է արել որոշ «տեխնիկական խնդիրների» վրա: 

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանահովը ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում որեւէ նշանակալից ընտրախախտում չի արձանագրվել: 

Ավելի վաղ ընդդիմադիր առաջատար Մուսավաթ կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հղում անելով իշխանությունների կողմից ստեղծված քարոզչության համար անհավասար պայմանները եւ բազմաթիվ խախտումները: Մուսավաթիստները կոչ էին արել ԿԸՀ-ին հանել իրենց կուսակիցներին ընտրացուցակներից, որը սակայն ԿԸՀ-ն մերժել էր:

Մուսավաթիստների առաջնորդ Իսա Գամբարը ասել էր Agence France-Presse-ին, որ ստեղծված միջավայրում իշխող Յենի Ազերբայջան կուսակցության հաղթանակը լիովին կանխատեսելի է «համատարած ընտրախախտումների» համատեքստում: 

Ընտրախախտումների եւ բռնությունների մասին ավելի համապարփակ պատկեր է ներկայացնում Ազատություն ռ/կ: 

ԱՊՀ դիտորդները, սակայն, ընտրությունները գնահատել են «ազատ եւ թափանցիկ», քննադատելով դիտարկմանը չմասնակցելու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ որոշումը: 

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Թյուրքախոս պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ, Ղրղզստանի ԿԸՀ ներկայացուցիչ Ջարքին Պապանովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են «բարձր մակարդակով»: 

Այսօր, նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ԿԸՀ-ը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Տեղամասերի մեծ մասում հաղթել են իշխող կուսակցության ներկայացուցիչները: 

Հիշեցնենք, որ սեպտեմբեր 11-ին Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Լինքը հայտարարել էր, որ պայմանավորված Ադրբեջանին իշխանությունների կողմից սահմանափակումներով, ԺՀՄԻԳ-ը չեղյալ է համարում իր դիտորդական առաքելությունը երկրի խորհրդարանական ընտրություններում:

Դիտորդական առաքելություն կազմավորվելու մտադրությունից հրաժարվել էր նաեւ Եվրոպայի Խորհուրդը:

Միջազգային շուկայում, ինչպես հայտնում է ադրբեջանական Հաքքին.ազ կայքը, ադրբեջանական նավթի գները շարունակում են անկում ապրել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:48
Վրաստանում արտոնագրվել է Ձմեռ պապը
Վրաստանում Ձմեռ պապը դարձել է պաշտպանված մտավոր սեփականություն. Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Վրաստանի մտավոր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Տարօրինակ է, որովհետև, փաստացի, արդեն հունվարի 1-ին այդ մարդիկ ունենալու են խոզի մի քանի օրվա ազդրամիս. Դավիթ Պիպոյան
Մարդու բազմաթիվ հիվանդությունների պատճառը սխալ և ոչ առողջ սննդակարգն է։ Ի՞նչ չափանիշներ են դրված առողջ սննդակարգի հիմքում։ Ամանորին ինչպե՞ս...
Աղբյուր` Panorama.am
21:58
ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
21:20
Աննա Հակոբյանի «հաջողակ տղամարդկանց» ընթրիքին մասնակցած Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
«Անհիմն մեղադրանքը վտանգում է ոչ միայն միջազգային հեղինակություն վայելող գործարարի և բարերարի հեղինակությունը, այլև Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը»
Աղբյուր` Panorama.am
20:52
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
20:29
Տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի հետ այս տարվա վերջին հանդիպումն ունեցա․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեր զրույցներն Արմենի հետ անվերջանալի են` վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
20:17
Օտարված 4 հողամաս կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին
2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Հաջորդը՝ ընտանեկան լոտոն են վերականգնելու․ Մելիքյանը՝ Փաշինյանի «Ընտանեկան փոդքասթ»-ի մասին
Փաշինյանն ընտանեկան փոդքասթ է սկսում։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ «Էսպիսի բան ենք մտածել։ Առաջին թողարկումը մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 150-ը 150-ի դիմաց
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 150-ը 150-ի դիմաց բանաձևով: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Էդուարդ Հակոբյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի ղեկավար անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Այս չարիքի իշխանության բերածը ոչ միայն հայրենիք հանձնելու մասին է․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը տարածել է Բագրատ Սրբազանի խոսքը՝ պայքարի բովանդակության մասին։ «Այս չարիքի իշխանության...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես,...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է․ «Դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Օլիմպիական խաղերի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից
Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել...
Աղբյուր` Panorama.am
18:20
Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական ​​պաշտպանությունից
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Միխեիլ Կղավելաշվիլին հաստատեց «Պետական ​​պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ Սալոմե...
Աղբյուր` Panorama.am
17:58
ՌԴ-ում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է լքեն երկրի տարածքը մինչև ապրիլի 30-ը
Անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Այսօրվանից մեկնարկել է Սուրբ Ծննդյան պահքը
Այսօրվանից մեկնարկում է Սուրբ Ծննդյան պահքը, որը կտևի մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
17:27
ԿԳՄՍՆ ենթակայության թատրոններում տոնական ներկայացումների ժամանակացույց
Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և...
Աղբյուր` Panorama.am
17:20
Նիկոլայ Ցիսկարիձե. Երկար տարիներ ես կարծում էի, որ Շեքսպիրը հայ է
Բալետի պարող, ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն իր YouTube-ֆիլմի համար Նիկոլայ Սոլոդնիկովի հետ զրույցում ասել է, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սննդի անվտանգային նկատառումների հասցեատերը մենք չենք՝ գնացե՛ք, բողոքե՛ք պատկան պետական մարմիններին. Դավիթ Պիպոյան
Ժամանակակից աշխարհում պետության ամենաթանկ կապիտալը՝ մարդկային կապիտալն է։ Վերջինիս արժեքը ոչ միայն մտային որակով՝ կրթույան աստիճանով է...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մшhվան առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
16:49
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին...
Աղբյուր` Panorama.am
16:37
Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և դեպքի իրական հանգամանքները
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և Ռ.Ռ.-ի առողջությանը դիտավորությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են ստեղծել, «էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան» նրանց
Նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 2,5 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին գրեթե 2,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
16:04
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկների վրա. մաhաgել է Եվրահանձնաժողովի աշխատակիցը
Եգիպտոսի Մարսա Ալամ ափերի մոտ շնաձուկը հարձակվել է իտալացի երկու զբոսաշրջիկների վրա։ Զբոսաշրջիկներից մեկը մահացել է, երկրորդը վիրավորվել է և...
Աղբյուր` Panorama.am
15:57
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով Երևանի Առնո Բաբաջանյան փողոց են մեկնել փրկարարներ
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}