ՀՀ պետական պարտքը 2016 թվականին կմեծանա. Պավել Սաֆարյան
ՀՀ պետական պարտքը 2015 թվականի սպասողական ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3 տոկոս, իսկ 2016 թվականի նախագծով կազմելու է 49.4 տոկոս: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ պետական պարտքը 2015 թվականի սպասողական ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3 տոկոս, իսկ 2016 թվականի նախագծով կազմելու է 49.4 տոկոս:
«Արտաքին պարտք-ՀՆԱ ցուցանիշն այս տարի կկազմի 42.3 տոկոս, հաջորդ տարի՝ 42.8 տոկոս»,- ասաց Պ.Սաֆարյանը՝ հավելելով, որ այդ 42.3 տոկոսից ՀՀ կենտրոնական բանկի պարտքը 4.2 տոկոս է ինչպես այս տարի, այնպես էլ 2016 թվականին:
Նշվեց նաև, որ ներքին պարտքը 6 տոկոս է այս տարի, իսկ հաջորդ տարի՝ 6.6 տոկոս: