Կործանված ինքնաթիռի անձնակազամը SOS չի հնչեցրել
Կործանված А321 ինքնաթիռի սև արկղերի տվյալները թույլ են տալիս հաստատել, որ անձանակազմը մինչ գետնին հարվածելը SOS չի հնչեցրել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով եգիպտական աղբյուրներին:
Լրատվամիջոցները նշում են, որ հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերից երևում է, որ սև արկղերից մեկը մի փոքր վնասվել է, իսկ մյուսը լավ վիճակում է:ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հաստատել է, որ դրանք լավ վիճակում են:
Վերջինս Եգիպտոսի տրանսպորտի նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են որոնողական աշխատանքների երկրորդ փուլում համատեղ գործողությունների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, արտակարգ դեպքի վայրից կազմակերպվել է տրանսպորտային միջանցք դեպի Կահիրեի օդանավակայան, որի միջոցով զոհվածների անձնական իրերը հնարավոր կլին ի տեղափոխել»:
Աղբյուրը հիշեցնում է, որ А321 օդանավը Սինայ թերակղզում վթարի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռում եղել է 224 մարդ, բոլորը զոհվել են: Ճշտված տվյալներով, զոհվածներից 132-ը պետերբուրգցիեն, 46-ը՝ Լենինգրադի շրջանի բնակիչներ, 34-ը Ռուսաստանի այլ շրջանների բնակիչներ, չորսը՝ Ուկրաինայի քաղաքացիներ, մեկը՝ Բելառուսի քաղաքացի: Տեղի ունեցածից հետո մի քանի ավիաընկերություններ հրաժարվել են այդ ուղղությամբ չվերթների իրականացումից:
Ավիավթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Կործանված ինքնաթիռի ուղևորների դիերը տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ՝ փորձաքննության համար
Emirates ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու վրայով
Lufthansa-ն ու Air France-ը դադարեցնում են թռիչքները Սինայի թերակղզու վրայով
ՌԴ նախագահը հանձնարարել է զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել
Ավիաընկերություն. Մարդկային գործոնի մեղավորությունը բացառվում է
Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել