Եվրոպան մտահոգված է Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով
Եվրոպան մտահոգված է Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակով, քանի որ այդ հաղթանակը կասկածի տակ է դնում երկրում մամուլի ազատությունը և մարդու իրավունքների պահպանումը: «Գազետա» լարտվականի փոխանցմամբ, այս մասին գրում է «The Irish Times» պարբերականը:
Թերթը մասնավորապես նշում է, որ ընտրություններում հաղթած կուսակցությունը հիմնադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Շեշտվում է, որ նրա վարած քաղաքականությունը ուղղված է տնտեսական առաջընթացի և երկրում կայունության արձանագրմանը: Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, լիրայի արժեքի անկումը, մահապարտների կողմից իրականացրած ահաբեկչական ակտերը և «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ բախումները սրել են ընտրողների շրջանում անկայնության զգացումը:
Հոդվածագիրը նշում է, որ այս կապակցությամբ երկրի իշխանությունները ակտիվ պայքար են մղում կառավարության ընդդիմախոսների հետ: Նրանք բռնազավթում են ընդդիմադիր հեռոստաալիքները, ձերբակալում են այն ընդդիմադիր լրագրողներին, որոնք իրենց թույլ են տալիս քննադատական արտահայտություններ երկրի նախագահի հասցեին: Հեղինակը նաև նշում է, որ ազատ խոսքի սահմանափակումը և մարդու իրավունքների խախտումը առաջացնում են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը:
Մեջբերվել է նաև Թուրքիայի ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Ֆարուխ Լոգոգլուի այն խոսքերը, որ Էրդողանի իշխանության ներքո երկիրը հետընթաց կապրի: Այնուամենայնիվ Եվրոպայի համար Էրդողանի հաղթանակը ոչ միայն անհանգստության այլ նաև սփոփանքի առարկա է, քանի որ հենց «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունն է համաձայնել ընդունել շուրջ 2 միլիոն սիրիացի փախստականների:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Դրանց մասնակցում է 16 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերին» հարող կուսակցությունը: Իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից հետո կոչ է արել ամբողջ աշխարհին հարգել երկրում անցկացրած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 50 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում