Գեներալ Ջաֆարի. Իրանը Բաշար ալ-Ասադին այլընտրանք չի տեսնում
«Իրանը Բաշար ալ-Ասադին այլընտրանք չի տեսնում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար (ԻՀՊԿ), բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը Թեհրանի համալսարանում ունեցած ելույթում, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է, որ արտաքին ուժերը միջամտեն Սիրիայի ներքին գործերին: Որոշ շրջանակներ, պնդում են թե, Բաշար ալ-Ասադը թող չլինի, մեկ այլ ոք լինի, սակայն Ասադն իր ողջ կարողությամբ պայքարում է Արևմուտքի դեմ, դա է պատճառը, որ բացի նրանից՝ ոչ ոքի չեն ընդունում»:
Շարունակելով խոսքը՝ ԻՀՊԿ-ի հրամանատարը հավելել է. «Հենց այդ պատճառով էլ մեր հակառակորդները հայտարարում են, թե Ասադի հեռանալուն համաձայնություն տվեք, իսկ այնուհետև ինչ ցանկանում եք կտանք»:
«Սիրիայի քաղաքացիների մեծամասնությունն Ասադի կողմնակիցն է, մեր հյուսիսային հարևանը (Ռուսաստան), որն այժմ մտել է Սիրիա, ռազմական աջակցություն է ցուցաբերում, իր շահերն է հետապնդում և հնարավոր է, որ մեզ պես չցանկանա, որ Բաշար ալ-Ասադը մնա»,-հավելել է գեներալ Ջաֆարին:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանին հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Սաուդյան Արաբիան ռազմական հանցագործ է