«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն Դարձել է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի դաշվարկային դամակարգի անդամ
Նոյեմբերի 2-ին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ: Այս մասին հայտնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունը:
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:
ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի բաժնետոմսերի ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:
Կոնվերս Բանկը համալրել է արդեն իսկ գործող 15 հաշվի օպերատորների և 15 ԿՇՀՀԱ - ների ցանկը:
Դեպոզիտար համակարգի Հաշվի օպերատորների և ԿՇՀՀԱ - ների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սակագների կանոնները հասանելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի հետևյալ բաժիններում՝ «Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորներ» և «Հաշվարկային համակարգի անդամներ»: