Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսի վթարի 3D մոդելավորումը: Վթարի պատճառները դեռևս պարզ չեն:
Ռուսական «Առաջին ալիք»-ի հաղորդմամբ, վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում և ի վիճակի չէ ցուցմունք տալ: Նախնական տվյալներով, վարորդը քնել է ղեկին:
ՏԿԱԻՆ-ից հայտնել էին, որ ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի:
Նախորդող հրապարակում՝
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները