Եվրոպական խորհրդարանի նախագահ. «Խորհրդարանական ընտրությունները վստահելի չափանիշերի չեն համապատասխանել»
«Ադրբեջանում ժողովրդավարությունը, ազատությունները և բազմակարծությունը շարունակում են բարձր պատնեշների հանդիպել: Խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել վստահության արժանի չափանիշերի»,-այսպիսի գրառում է արել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Twitter-ի իր միկրոբլոգում:
In #Azerbaijan democracy, freedom, pluralism continue to face high hurdles. Parliamentary elections fell short of credible standards
— EP President (@EP_President) November 2, 2015
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների զգուշավոր քննադատությամբ էր հանդես եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինիի մամլո խոսնակը: