Հարցում. 54,4 տոկոսը կողմնակից է ՌԴ-ին ﬕավորվելուն
«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցման մասնակիցները՝ 1105 հոգի, պատասխանելով հարցին, թե «Ընդհանուր առմամբ բավարարված եք արդյո՞ք ձեր կյանքով», ստացվել է հետևյալ պատկերը՝ 45.3%-ն ասել է, որ «ավելի շուտ բավարարված եմ», 29.9%-ն էլ՝ «ավելի շուտ բավարարված չեմ»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցման արդյունքները ներկայացրեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 10-21-ը, Հայաստանի ողջ տարածքում, հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև հետևյալ հարցերին.
«Ինչպե՞ս եք գնահատում ﬔր երկրի ներկա տնտեսական վիճակը» հարցին պատասխանել են հետևյալ կերպ՝ 1.8%-ը լավ, 24.3%-ը միջին, 33.8%-ը՝ վատ, 39.1%-ը շատ վատ:
Պատասխանելով հարցին, թե «Ներկայումս որոշ երկրներ ձգտում են ﬕավորման, մյուսները` հակառակը, ինքնուրույնության: Եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշել, նշված երկրներից որո՞նց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել ﬔր երկրին», ստացվել է հետևյալ պատկերը՝ 54.4%-ը՝ Ռուսաստան, 29.9%-ը` Հայաստանին պետք չէ ﬕավորվել, 11.1%-ը՝ ԵՄ: Եղել են նաև Բելառուսին, Վրաստանին, ԱՄՆ-ին, Ղազախստանին, Ուկրաինային, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Թուրքիային և այլ երկրներին միավորվելու կողմնակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան