«Daily Mail». Էդեն Ազարը կլքի «Չելսին», եթե Մոուրինյոն չհեռացվի
Բելգիացին չի ցանկանում շարունակել համագործակցությունը «Յուրահատուկի» հետ:
2014-2015 մրցաշրջանում Էդեն Ազարը «Չելսիի» լավագույն խաղացողն էր, բայց այս մրցաշրջանում պատկերն այլ է: Պորտուգալացի մասնագետը դժգոհ է Ազարի պաշտպանական գործողություններից:
Ըստ «Daily Mail»-ի՝ բելգիացին կլքի «Չելսին», եթե Մոուրինյոն պաշտոնանկ չարվի: Նշվում է, որ Ազարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որին մանկուց երկրպագում է: Թեկնածուների ցուցակում է նաև ՊՍԺ-ն, որը պատրաստ է բելգիացու համար վճարել 104 միլիոն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում