Արամ Առաջինը Գոհար Խաչատուրյանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Լիբանանում «ԳՈՀԱ» սիմֆոնիկ նվագախումբ և երգչախմբին ու վերջինիս հիմնադիր Հարութ Խաչատուրյանի ընտանիքին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Վեհափառը, ողջունելով «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախումբ և երգչախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված համերգների շարքը, նշել է, որ ինքն էլ ներկա է եղել համերգին ու բարձր է գնահատում «ԳՈՀԱՐ»-ի՝ հայ մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդը։
«Դոմինո փրոդաքշն»-ից հայտնում են, որ հենց հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգեւոր արժեքների պահպանման, զարգացման եւ տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Արամ Առաջինը Գոհար Խաչատուրյանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա