Կրկնակի քվեարկելու հավանականությունը զրոյի է հավասարեցված. Մ. Մինասյան
«Ստեղծվել են տարածքային և համայնքային շտաբեր, փորձելու ենք հանրությանը տեղեկացնել «այո»-ի առավելությունների մասին, սահմանադրական փոփոխությունների իմաստը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ ներկայացնելով սահմանադրության հարաքվեի քարոզարշավի ընթացքը:
Նույնը, սակայն բացասական իմաստով, ներկայացնելու են «ոչ»-ի քարոզիչները,-ասաց պատգամավորը:
«Ժողովրդին պետք է բացեիբաց ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում սահմանադրական բարեփոխումները, ինչպիսի հնարավորություն է ստեղծվում հանրության և իշխանության միջև հետադարձ կապն ամրապնդելու ուղղությամբ»,-նշեց Մինասյանը՝ շեշտելով, որ հնարավորություն է ստեղծվում համագործակցել ընդդիմադիր դաշտի հետ:
Անդրադառնալով հանրաքվեի թափանցիկությանն և կրկնակի քվեարկությունների հավանականությանը՝ նա ասաց. «Գտնում եմ, որ կեղծելու և կրկնակի քվեարկելու հավանականությունը զրոյի է հավասարեցված: Մեզ անհրաժեշտ է թափանցիկ և վստահություն ներշնչող հանրաքվե»:
Պատգամավորը հավելեց, որ հանձնաժողովների և վստահված անձանց մեծամասնությունը ընդդիմությունից է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան