Ես ընդհանարպես չեմ ընդունում մատների թանաքոտման ինստիտուտը. Մուկուչյան
Վստահության բարձրացմանն ուղղված ցանկացած գործիք ընտրության օրը խափանման պարագայում կարող է առաջացնել ավելի մեծ անվստահություն: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված մատների թանաքոտման առաջարկին, Մուկուչյանն ասաց, որ այդ ինստիտուտն իր համար անընդունելի է:
«Ես ընդհանարպես չեմ ընդունում մատների թանաքոտման ինստիտուտը: Մատների թանաքոտման համար կիրառվող թանաքանյութը, անտեսանելի և հատուկ լուսավորության տակ է երևում. դա կենցաղային շփման ժամանակ անցնում է ձեռքից ձեռք: Այսինքն` մարդը չգալով ընտրությունների, բայց բարևելով մեկ այլ քաղաքացու, կարող էր այդ նյութը ունենալ իր ձեռքի վրա: Բացի այդ, թանաքանյութը հեշտորեն կարելի է հեռացնել ձեռքի վրայից տարբեր քիմիական նյութերի օգտագործման միջոցով», -բացատրեց ԿԸՀ նախագահը` ընդգծելով, որ իր մոտեցումները պայմանավորված են տարբեր երկրներում թանաքոտման ինստիտուտի ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան